ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն առաջ է քաշել Ադրբեջանի գործողությունները դատապարտող, ՀՀ տարածքային ամբողջականությանը սատարող բանաձև

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն առաջ է քաշել Ադրբեջանի գործողությունները դատապարտող, ՀՀ տարածքային ամբողջականությանը սատարող բանաձև

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւ է առաջ քաշել, որով դատապարտում է Ադրբեջանի գործողությունները։ Այս մասին Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակասաց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն՝ պատասխանելով լրագրողներ հարցի  այն մասին, թե ինչպիսին է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։

«Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւ է առաջ քաշել, որի համահեղինակները բոլորս ենք՝ այստեղ ներկաներս, մենք դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները, եւ հուսով ենք, որ մենք առաջ կշարժվենք այդ բանաձեւով։ Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխությանը դեմ ենք լինելու»,- ասաց Էշուն։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին իր հերթին նշեց, որ ԱՄՆ-ի անմիջական արձագանքն Ադրբեջանի գործողություններին այն էր՝ դադարեցնել բռնությունները եւ հրադադար հաստատել։

«Մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել (հարձակումը-խմբ․), մենք ընդունել ենք դա»,- ասաց Փելոսին։

 

  • Կիսվել: