հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
ԱՄՆ նախագահի խորհրդականն ու Ադրբեջանի նախագահի օգնականը քննարկել են բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը

ԱՄՆ նախագահի խորհրդականն ու Ադրբեջանի նախագահի օգնականը քննարկել են բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային գործընթացները, այդ թվում՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը:

Հեռախոսազրույցի վերաբերյալ իր թվիթերյան էջում Հաջիևը գրառում է արել՝ նշելով. ՛՛Ես հայտարարել եմ, որ Ադրբեջանը վճռական է տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու հարցում՛՛:

Հաղորդվում է նաև, որ Հաջիևն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը՝ նշելով, թե ՛՛Ադրբեջանի քաղաքացիների բողոքի ցույցերն օրինական են՛՛:

 

  • Կիսվել: