ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ներկայացուցիչների պալատը ընդունել է Արցախին ականազերծման համար օգնություն տրամադրելու բանաձևը

Ներկայացուցիչների պալատը ընդունել է Արցախին ականազերծման համար օգնություն տրամադրելու բանաձևը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունել է Ջեքի Սփիերի ներկայացրածԱրցախում հումանիտար ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու բանաձևը։

Բանաձևին կողմ են քվեարկել 186, դեմ՝ 170 կոնգրեսական: Ըստ բանաձևի 1.4 մլն դոլար օգնությունը հատկացվելու է HALO Trust ընկերությանը Արցախում ականազերծման աշխատանքները շարունակելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոնգրեսի Ադրբեջանի հարցով խորհրդի համանախագահ Սթիվ Քոենը  փոփոխություն էր ներկայացրել` առաջարկելով դադարեցնել Արցախում հումանիտար ականազերծման համար ֆինանսավորման տրամադրումը: 

Սակայն հայ լոբիստների, ինչպես նաև Հայաստանի հարցերով կոնգրեսականնների խմբի աջակցության շնորհիվ այդ նախաձեռնությունը հետ էր կանչվել: Միրնույն ժամանակ, հանձնաժողովը քննարկումից հանել է Հայաստանին օգնությունը 20 մլն դոլարով ավելացնելու հարցը:

ԱՄՆ-ն Արցախում հումանիտար ծրագրերը ֆինանսավորում է 1998 թվականից: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: