կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
ԱՄՆ-ն ու Գերմանիան ցանկանում են Կիևին համոզել բանակցություններ վարել ՌԴ-ի հետ

ԱՄՆ-ն ու Գերմանիան ցանկանում են Կիևին համոզել բանակցություններ վարել ՌԴ-ի հետ

ԱՄՆ-ն և Գերմանիան մշակել են ռազմավարություն, ըստ որի՝ առանց Կիևի վրա ուղղակի դիվանագիտական ​​ճնշում գործադրելու պիտի համոզեն Ուկրաինային խաղաղության բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Այս մասին Bild-ին հայտնել են գերմանական կառավարական շրջանակների աղբյուրները։

Ենթադրվում է, որ դաշնակիցները ցանկանում են Ուկրաինային դնել «ռազմավարական առումով շահավետ բանակցային դիրքում», որտեղից Կիևը պետք է Մոսկվայի հետ բանակցի իր «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության» շուրջ։

Ըստ աղբյուրների՝ Կիևին կտրամադրվի այն զենքը և այն քանակությամբ, որով Ուկրաինայի զինված ուժերը կկարողանա պահել ներկայիս ճակատը, բայց հնարավորություն չի ունենա վերադարձնել Ռուսաստանի գրաված տարածքները:

Իր հերթին ուկրաինական UNIAN-ը գրում է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Արևմուտքը բազմաթիվ ազդակներ է ուղարկել, որոնց մեկնաբանությունից պարզ է դառնում, որ Ուկրաինային շատ մեղմ մղում են Ռուսաստանի հետ բանակցությունների:

Վերջերս ՆԱՏՕ-ի նախկին հրամանատար Ջեյմս Ստավրիդիսն Ուկրաինային առաջարկել է պատերազմից դուրս գալ «կորեական սցենարով», որը նա անվանել է «հող հանուն խաղաղության»: Նրա կարծիքով՝ որքան արագ Ուկրաինան խաղաղություն ձեռք բերի, այնքան արագ կսկսվի երկրի վերականգնումը, և տնտեսական առումով ուկրաինացիները կգերազանցեն ռուսներին։

  • Կիսվել: