հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՄՆ-ն շարունակում է փոխգործակցությունը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու նպատակով. Բլինքենը՝ Չավուշօղլուին

ԱՄՆ-ն շարունակում է փոխգործակցությունը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու նպատակով. Բլինքենը՝ Չավուշօղլուին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, տեղեկացնում են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ քննարկվող հարցերի շարքում է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հասնելու խնդիրը:

՛՛Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված լարված իրավիճակը, ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է փոխգործակցությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու նպատակով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: