չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱՄՆ-ն պետք է Հայաստանին տրամադրի անվտանգության աջակցություն՝ Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար․ Փալոն

ԱՄՆ-ն պետք է Հայաստանին տրամադրի անվտանգության աջակցություն՝ Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար․ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը 32 հայ գերիների ազատ արձակման շուրջ, որի մասին կողմերը դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն են տարածել։ Այս մասին կոնգրեսականը գրել է  X սոցիալական հարթակում։

«Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են համաձայնության գալ 32 հայ գերիների ազատ արձակելու հարցում։ Սա կարևոր քայլ է դեպի առաջ, սակայն ԱՄՆ-ն պետք է Հայաստանին տրամադրի անվտանգության աջակցություն՝ Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար», - գրել է Փալոնը։

  • Կիսվել: