հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Բաքվին ու Երևանին՝ հարաբերությունների նորմալացման հարցում. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Բաքվին ու Երևանին՝ հարաբերությունների նորմալացման հարցում. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

ԱՄՆ Պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ինչպես հայտնում են Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերություններին եւ ռեգիոնալ օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Կարեն Դոնֆրիդն ասել է, որ կարեւորում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների նորմալացումը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցել կողմերին այդ հարցում։

 

 

  • Կիսվել: