ԱՄՆ-ն իր զորքերը չի ուղարկի Ուկրաինա. Վենս
ԱՄՆ-ն իր զորքերը չի ուղարկի Ուկրաինա: Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նա միևնույն ժամանակ հավելել է, որ Վաշինգտոնը մտադիր է ակտիվ դեր խաղալ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործում:
Վենսը, մասնավորապես, ասել է. «Թրամփը շատ հստակ ասել է, որ Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի, բայց մենք ակտիվ դեր ենք խաղալու՝ փորձելով ուկրաինացիներին ապահովել այն անվտանգությունն ու վստահությունը, որն անհրաժեշտ է պատերազմը դադարեցնելու համար, և ռուսներին՝ զգալու, որ կարող են դադարեցնել պատերազմը»:
Նա նաև հայտարարել է, որ, ի վերջո, ուկրաինացիներն են որոշելու, թե որտեղ են ցանկանում գծել տարածքային սահմաններն իրենց երկրում:
ԱՄՆ-ն տեսնում է երկու հիմնական խնդիր, որոնք պետք է լուծվեն ուկրաինական կարգավորման համար՝ տարածքներ և անվտանգության երաշխիքներ»,-հավելել է Վենսը:


