չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
«ԱՄՆ-ն դեմ է արտահայտվել Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծին՝ ՀՀ-ի նկատմամբ իր քաղաքական դիրքորոշման պատճառով». Ալիև

«ԱՄՆ-ն դեմ է արտահայտվել Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծին՝ ՀՀ-ի նկատմամբ իր քաղաքական դիրքորոշման պատճառով». Ալիև

ԱՄՆ-ն դիմադրում էր Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի իրականացման հարցում։ Այս մասին տրանսպորտի հարցերով հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ըստ նրա՝ ամերիկյան կողմն ակտիվորեն դեմ է արտահայտվել այդ նախագծին ՛՛Հայաստանի նկատմամբ իր քաղաքական դիրքորոշման պատճառով՝ կարծելով, որ ՀՀ-ն կմնա լուսանցքում՛՛:

Ալիևի խոսքով՝ ԱՄՆ-ն ՛՛լուրջ ճնշում է գործադրել՛՛ Վրաստանի այն ժամանակվա ղեկավարության վրա, որպեսզի նրանք ՛՛չհամաձայնեն մասնակցել՛՛ նախագծին:

՛՛Արդյունքում, Ադրբեջանից մի քանի տարի պահանջվեց վրացական կողմի հետ բանակցություններ վարելու համար, նախքան հաջողվեց համաձայնության հասնել՛՛,-ասել է Ադրբեջանի նախագահը:

 

  • Կիսվել: