ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին. Պետդեպ

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին. Պետդեպ

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

՛՛Մենք հավատում ենք, որ ուղիղ բանակցությունները կարևոր են վերջնական տեւական լուծման հասնելու համար, որը, մեր համոզմամբ, հասանելի է, եթե երկու կողմերը կարողանան համաձայնության գալ իրենց տարաձայնությունները հարթելու հարցում՛՛,-ասել է նա եւ հավելել, որ իրենք աջակցում են այդ բանակցություններին՝ անկախ նրանից՝ դրանք տեղի կունենան Վաշինգտոնում, ինչպես անցյալ ամիս, թե Բրյուսելում, ինչպես շաբաթներ առաջ, թե աշխարհի իսկապես ցանկացած կետում:

՛՛Կարեւորն այն է, որ այս երկու կողմերը շարունակեն զրուցել միմյանց հետ՛՛,-ասել է խոսնակը:

  • Կիսվել: