շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ մեկնելու դեպքում Արթուր Վանեցյանը մեկնելու էր պետական միջոցներով. ԱԺ

ԱՄՆ մեկնելու դեպքում Արթուր Վանեցյանը մեկնելու էր պետական միջոցներով. ԱԺ

ՀՀ Ազգային ժողովից մեկնաբանել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հունվարի 17-ի այն հայտարարությունը, թե ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնելու պարագայում նա մեկնելու էր ոչ թե պետական, այլ` իր սեփական միջոցներով:

Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնելու պարագայում Արթուր Վանեցյանը մեկնելու էր պետական միջոցների հաշվին, ինչպես պատվիրակության մյուս անդամները:

 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 15-20-ը գործուղվել է ԱՄՆ: Պատվիրակության կազմում ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավոր Մարիա Կարապետյանը և մի խումբ աշխատակիցներ՝ ԱԺ աշխատակազմից:

 

  • Կիսվել: