շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Կիմ Չեն Ընը ժամանել է Չինաստանի սահմանամերձ Դանդուն քաղաք

Կիմ Չեն Ընը ժամանել է Չինաստանի սահմանամերձ Դանդուն քաղաք

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հոկտեմբերի 24-ին ժամանել է Չինաստանի սահմանամերձ Դանդուն քաղաք՝ անցնելով երկու երկրները կապող նորաբաց կամրջով։ Այս մասին հաղորդել է հարավկորեական «Յոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրի։

Գործակալության զրուցակցի փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ընը սահմանը հատել է Յալու գետի վրայով կառուցված նոր կամրջով։ Այցի նպատակի և նախատեսված հանդիպումների վերաբերյալ սկզբնական հաղորդագրությունում մանրամասներ չեն ներկայացվել։

Կիմ Չեն Ընի՝ Չինաստան նախորդ հայտնի այցը տեղի էր ունեցել 2025 թվականի սեպտեմբերին։ Իսկ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը 2026 թվականի հունիսին այցելել էր Փհենյան, որտեղ կողմերը հայտարարել էին առևտրի, գյուղատնտեսության, շինարարության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը խորացնելու մտադրության մասին։

 

  • Կիսվել: