չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ Արցախի հայ  բնակչության հանդեպ անարդար գործողությունների համար

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ Արցախի հայ բնակչության հանդեպ անարդար գործողությունների համար

Կոչ եմ անում պետքարտուղար Մարկ Ռուբիոյին դիտարկել Մագնիտսկու օրենքով պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից բռնի տեղահանման ենթարկված Արցախի հայ բնակչության նկատմամբ անարդար գործողությունների։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ​​ԱՄն կոնգրեսական Դինա Տիտուսը։ 

Նա հավելել է. «Ես հավատարիմ եմ ԱՄՆ քաղաքականությանը, որը առաջնահերթություն է տալիս հաշվետվողականությանը, արդարությանը և անվտանգությանը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ աամերիկյան 36 Կոնգրեսական Մարկ Ռուբիոյին կոչ են անում ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու պահանջով

 

  • Կիսվել: