կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ կոնգրեսականները Հայաստանում կքննարկեն ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին առնչվող հարցեր

ԱՄՆ կոնգրեսականները Հայաստանում կքննարկեն ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին առնչվող հարցեր

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության այցը Երևան։

Հոկտեմբերի 17-ին մեկնարկած երկօրյա այցի շրջանակներում պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումներին կքննարկվեն ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները։ Պատվիրակությունը խորհրդակցություններ կանցկացնի նաև քաղաքական տարբեր շրջանակներ ներկայացնող խորհրդարանականների հետ։

Նախագահ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լեվինը։

  • Կիսվել: