հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք. Փաշինյան

ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը մշտական կապի մեջ է Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերների հետ` Լեռնային Ղարաբաղի շուրջ սրված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է գերմանական առաջատար «Բիլդ» պարբերականին տված հարցազրույցում:

Փաշինյանը նշել է. ՛՛Ես հեռախոսային խոսակցություն եմ ունեցել նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական պարոն Օբրայենի հետ։ Եվ այդ օրը երեկոյան էր, որ լսեցինք պարոն Թրամփի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին լուրը։

Բայց ամեն դեպքում մենք կապի մեջ ենք ամերիկյան գործընկերների հետ, որովհետև Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որն զբաղվում է Ղարաբաղի հարցի կարգավորմամբ՛՛:

 

  • Կիսվել: