շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակներն ուղղված չեն Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանը. Զախարովա

ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակներն ուղղված չեն Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանը. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության նպատակները ուղղված չեն Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանը:

Այս մասին նա ասել է այսօր ճեպազրույցի ժամանակ: 

Զախարովան, մասնավորապես, նշել է. ՛՛ԱՄՆ-ի և ԵՄ-ի ջանքերն ուղղված են խաղաղության գործընթաց մխրճվելուն և, մեր աշխատանքն օգտագործելով, ոչ թե կառուցողական դեր խաղալուն, այլ ներկայություն ապահովելուն, հնարավոր է նաև՝ ապակառուցողական դեր խաղալուն՛՛:

Նա հավելել է, որ Արևմուտքի ակտիվացման մեջ Մոսկվան ոչ միայն չի տեսնում ՛՛լրացուցիչ արժեք՛՛, այլև տեսնում է ՛՛լրացուցիչ սպառնալիք՛՛ խաղաղության գործընթացի համար:

 

  • Կիսվել: