երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը անտարբերության համար քննադատել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը անտարբերության համար քննադատել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությանն ու դեսպան Լին Թրեյսիին՝ հայ զինվորների գերեվարման հարցի շուրջ անտարբերության համար:

Հայ Դատի հանձնախումբը (ANCA) նշել է. «Ադրբեջանի ագրեսիայի և Հայաստանի տարածքի օկուպացիայի ֆոնին՝ երբ Ալիևի ուժերը հայ զինվորների են գերեվարել Հայաստանի տարածքից (կապելով նրանք ձեռքներն ու գլուխները՝ լուսանկարելու և սոցցանցերում տարածելոււ համար), մեր դեսպան Լին Թրեյսին գրառում է կատարում սերֆինգի (ալեսահք՝ խմբ.) մասին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը, անդրադառնալով ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Գեղարքունիքի մարզում հայ զինծառայողների գերեվարմանը, հորդորել էր կոչ անել ԱՄՆ Կոնգրեսին դադարեցնել Միացյալ Նահանգների հարկերի հաշվին ֆինանսավորել ադրբեջանական բանակը։

  • Կիսվել: