ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ամենևին էլ լավատեսական ազդակներ չենք ստացել ադրբեջանական կողմից. Ռոթը՝ Ադրբեջանում ԵՄ առաքելություն իրականացնելու հավանականության մասին

Ամենևին էլ լավատեսական ազդակներ չենք ստացել ադրբեջանական կողմից. Ռոթը՝ Ադրբեջանում ԵՄ առաքելություն իրականացնելու հավանականության մասին

Այսօր Երեւանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, որ ՛՛հրավիրել է ԵՄ առաքելությանը իր մշտադիտարկումն իրականացնելու Հայաստանում՛՛:

Ռոթը, մասնավորապես, ասաց. ՛՛Ուրախ ենք փաստելու, որ ԵՄ առաքելությունը առաջիկայում կընդլայնի իր առաքելությունը: Լիահույս ենք, որ Ադրբեջանը համաձայնություն կտա այսպիսի առաքելություն իրականացնել նաեւ ադրբեջանական կողմում՛՛:

Լրագրողների հարցին, թե արդյոք այդ ուղղությամբ բանակցություններ ընթանու՞մ են Ադրբեջանի հետ, Ռոթը պատասխանեց. ՛՛Ամենեւին էլ լավատեսական ազդակներ չենք ստացել ադրբեջանական կողմից այս առումով, թեեւ համարում ենք, որ խաղաղության եւ կայունության խնդիրը ոչ միայն Հայաստանի խնդիրն է: Ադրբեջանը նույնպես մասնակից դառնա համընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը: Սա առաջարկ է, որ մենք ներկայացնում ենք կողմերին եւ սպասում նրանց պատասխանին՛՛:

 

  • Կիսվել: