ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Ամենավատ տրամաբանությունը կլինի, եթե գերիների վերադարձը նախընտրական լինի. Վարդանյան

Ամենավատ տրամաբանությունը կլինի, եթե գերիների վերադարձը նախընտրական լինի. Վարդանյան

Գերիների վերադարձի մասին կուզեի, որ Մակրոնից բացի մնացած բոլորն էլ խոսեն։ Այդ հարցը մենք պետք է արդեն չքննարկեինք, մանավանդ երբ հայտարարում ենք, որ խաղաղություն է եղել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ես չեմ հասկանում՝ ի վերջո, երբ օգոստոսի 8-ին նախաստորագրվում է այդ թուղթը, նաև կապում են բոլոր գերիների վերադարձի հետ, ես ուղղակի չեմ հասկանում՝ եթե դա պետք էր, եթե բոլորը ուզում էին ցույց տալ իրենց բարի նպատակները, իրենց խաղաղասիրությունը, դա պետք էր նաև ԱՄՆ նախագահին։ Լավ, ի՞նչն էր խանգարում։ Գուցե խանգարում էր այն, որ դա Հայաստանի կողմից առաջ չի տարվել այդ հարցը»,- նշեց նա։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ գերիների հարցը չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով։
«Ամենավատ տրամաբանությունը կլինի, եթե դա նախընտրական լինի. այսինքն՝ մի քիչ գերի բերենք, մեր վարկանիշի վրա լավ ազդի, ու հարցը արմատապես չլուծվի։ Իսկ այս հարցը կարող էր արմատապես լուծվել մինչև այս պահը»։

  • Կիսվել: