չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ամենաբարձր պաշտոն ունեցողներն ապրելու են իրենց տներում. Ռոբերտ Քոչարյան

Ամենաբարձր պաշտոն ունեցողներն ապրելու են իրենց տներում. Ռոբերտ Քոչարյան

Ամենաբարձր պաշտոն ունեցող անձինք ապրելու են իրենց տներում, շփվելու են իրենց հարևանների հետ։ Այս մասին Եղվարդում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Կոնդի ամառանոցը դարձնելու ենք վերականգնողական կենտրոն։ Նման պարագայում «համը հանելը», ինչ-որ բաներ անելը շատ ավելի է դժվարանում: Օրինակ եմ բերել Անդրանիկ Մարգարյանին, ով 7 տարի վարչապետ է եղել, 7 տարի ապրել է իր բնակարանում և 7 տարի իր հարևանների հետ նարդի է խաղացել», - նկատեց Քոչարյանը՝ ընդգծելով, որ պատնեշները պետք է վերացնել ու ամեն օր մարդկանց աչքերին նայել:

Նա ընդգծեց, որ հիմա ամբողջ ոստիկանությունը սպասարկում է մեկ մարդու, մինչդեռ ոստիկանությունն այդպիսի ֆունկցիա չունի․

«Բացառում եմ, որ մեր իշխանության գալու դեպքում Հայաստանում կլինեն արտոնյալ անձինք։ Դուք երբևիցե լսե՞լ եք իմ ընտանիքի անդամի կամ բարեկամի կողմից որևէ լկտիություն որևէ տեղ։ Իսկ 2008 թվականից հետո ես իշխանությունների հետ որևէ առնչություն չեմ ունեցել։ 2009-ից մինչև 2018թթ․ նույնիսկ շփումներ չեմ ունեցել, որովհետև շատ բաներ կար, ինչի հետ համաձայն չէի։ Եվ հիմա ասում եմ՝ բացառվում է, որ մենք նման կարգի դրսևորումներ թույլ տանք, դա միանշանակ է»:

  • Կիսվել: