շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ամեն օր տարբեր բնակավայրերից նոր մարդիկ են միանում մեզ. Շատ ոգեւորիչ է. Աննա Գրիգորյան

Ամեն օր տարբեր բնակավայրերից նոր մարդիկ են միանում մեզ. Շատ ոգեւորիչ է. Աննա Գրիգորյան

Ճանապարհին որևէ խոչընդոտ չկար. Ճիշտ հակառակը՝ մարդիկ  մեզ ոգևորված միանում են։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով «Դիմադրություն» շարժման շրջանակներում ապրիլի 25-ից Տիգրանաշենից իրազեկման քայլերթի խմբի հետ գալիս է Երևան։

«Ամեն օր տարբեր բնակավայրերից նոր մարդիկ են միանում մեզ։ Ընդհանուր առմամբ, բավականին  ոգևորիչ քայլերթ է»,- լրագրողներին ասաց «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով «Դիմադրություն» շարժման շրջանում ապրիլի 25-ից Տիգրանաշենից իրազեկման քայլերթով գալիս է Երևան։

Նրա խոսքով, տարբեր համայնքներ մոտ մարդիկ են սպասում իրենց միանալու համար, մեքենաներից ազդանշաններով, բռունցքներով մարդիկ իրենց սատարում են հայտնում քայլերթի մասնակիցներին։

«Մեծ հաշվով այն ոգևորությունը, որ կա մեզ մոտ, տեսնում ենք  ժողովրդի մոտ։ Տեսնում եմ միասնականություն և  այդ միասնական, ընդհանուր հավաքական կամքով էլ մենք գնում ենք դեպի Երևանում»,- նշեց նա՝ կոչ անելով բոլորին հատկապես մայիսի 1-ին միանալ իրենց միջոցառումներին։

  • Կիսվել: