երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ամեն ինչ կարգին է․ Փաշինյանը՝ իր ուղղաթիռի արտակարգ վայրէջք կատարելու մասին

Ամեն ինչ կարգին է․ Փաշինյանը՝ իր ուղղաթիռի արտակարգ վայրէջք կատարելու մասին

Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրելէ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ուղղաթիռի արտակարգ վայրէջք կատարելուն։
 
«Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։ Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»,-գրել է նա։
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք էր կատարել Վանաձորի մարզադաշտում։  Ըստ նախնական տեղեկությունների ՝ վարչապետ Փաշինյանը ուղևորվում էր Տաշիր։

  • Կիսվել: