ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ամեն ինչ կախված է Բաքվի վարքագծից․ Փաշինյանի կողմնակիցները խաղաղության համաձայնագիր ստորագրելու մասին

Ամեն ինչ կախված է Բաքվի վարքագծից․ Փաշինյանի կողմնակիցները խաղաղության համաձայնագիր ստորագրելու մասին

Հնարավոր են տարբեր սցենարներ։ Ընթացքը ցույց կտա, թե ինչ հարթակում, ինչ ձեւաչափով, ինչ ժամկետներում եւ ինչ բովանդակությամբ խաղաղության համաձայնագիր կստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Վրաստանի տարածքում Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը։

Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ ցանկացած հարթակ իրենց հարմար կլինի։ «Մեզ համար, մեծ հաշվով, որեւէ բացառություն չկա։ Մենք բավականին ջերմ հարաբերությունների ունենք մեր արեւմտյան գործընկերների, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, նաեւ Իրանի եւ Վրաստանի հետ։ Հետեւաբար մեր բոլոր գործընկերների օգնությամբ մենք պետք է առաջ շարժվենք։ Մնացած ամեն ինչ ժամանակը ցույց կտա»,- ասաց պատգամավորը։

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի կարծիքով էլ հաշտության պայմանագրի ստորագրման վայրը զուտ տեխնիկական հարց է, պետք չէ սրա վրա կենտրոնանալ։ «Համաձայնագիրը կստորագրվի Թբիլիսիում, Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Թեհրանում, երկրորդական նշանակության հարց է։ Կարեւոր է մեկ այլ բան՝ կկնքվի՞ արդյոք որեւէ համաձայնագիր։ Դա կախված է առաջին հերթին հենց Ադրբեջանի վարքագծից»,- շեշտեց իշխող կուսակցության պատգամավորը։

  • Կիսվել: