ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ամեն դեպքում նախապատրաստվում են. «Փաստ»

Ամեն դեպքում նախապատրաստվում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Դեռևս հայտնի չեն արտահերթ ընտրությունների ժամկետները, ավելին՝ դեռևս պարզ էլ չէ՝ կանցկացվե՞ն այդ ընտրությունները, թե՞ ոչ: Սակայն ակնհայտ է, որ քաղաքական կուսակցությունները ամեն դեպքում նախապատրաստվում են և հետևողականորեն ուժեղացնում իրենց տարածքային կառույցները: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին մարզերում ակտիվ կուսակցաշինությամբ է զբաղված մասնավորաբար Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը: Բավականին ինտենսիվ անդամագրումներին զուգահեռ՝ կուսակցության մարզային պատասխանատուները, ինչպես նաև պարբերաբար մարզեր այցելող՝ կուսակցության խորհրդի անդամները հանդիպումներ են ունենում բնակչության հետ: Տեղերից մեր աղբյուրները փոխանցում են, որ հատկապես կուսակցության տարածքային գրասենյակների համար ընտրվում են հնարավորինս մեծ ու հարմարավետ տարածքները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: