կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Ամբողջովին միանում եմ նախագահ Տեր-Պետրոսյանի կոչին. Արմեն Դարբինյան

Ամբողջովին միանում եմ նախագահ Տեր-Պետրոսյանի կոչին. Արմեն Դարբինյան

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն իր թվիթերյան իր էջում նշել է, որ միանում է ՀՀ առաջին նախագահի կոչին:

«Ամբողջովին միանում եմ նախագահ Տեր-Պետրոսյանի կոչին, նաև իմ անունից կոչ եմ անում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին՝ միավորվեք, պարոնայք, մի բզկտեք առանց այն էլ բզկտված հանրությանը:

ՀՀ երեք նախագահների միասնական դիրքավորումը որոշիչ դեր կխաղա օրհասական այս ժամանակներում»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին առաջարկում է արտահերթին մասնակցել դաշինքով:

  • Կիսվել: