ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ամբողջ խնդիրն այն է, որ մեր իրականության մեջ եղել է ըմբռնում, թե մեր անվտանգային տարածքի մեջ մտնում են նաև ԼՂՀ-ն և դրա հարակից տարածքները. Նիկոլ Փաշինյան

Ամբողջ խնդիրն այն է, որ մեր իրականության մեջ եղել է ըմբռնում, թե մեր անվտանգային տարածքի մեջ մտնում են նաև ԼՂՀ-ն և դրա հարակից տարածքները. Նիկոլ Փաշինյան

Մեր կուսակցության անվտանգային համակարգի մասին մենք հայտնել էինք դեկտեմբերին, այսօր Դուք հնչեցրիք Ձեր ելույթի ժամանակ, հիմա հարց. գիտակցելով բոլոր վտանգները, որ կային պատերազմի ժամանակ և պատրաստակամությունը զիջումների գնալու և այսօր ունեցած կարգավիճակը՝ իշխանությունը որոշում է կայացրել գնա՞լ այդ ճանապարհով, թե՞ մեր համագումարի հայտարարությունը դարձավ հորդոր և ուրվագիծ գործողություններն իրականացնելու համար:

Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը՝  խոսելով այսօր Փաշինյանի ելույթի այն հատվածի մասին, որտեղ վերջինս խոսում է Ռուսաստանի հետ ունեցած անվտանգային համակարգի համագործակցության մասին:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իր ներկայացրած անվտանգային համակարգը նոր չի ձևավորվել, այն եղել է պատերազմից առաջ: «Ես ձեզ ասել եմ՝ խնդիրն այն է, որ այդ անվտանգային համակարգը գործել է այն տարածքում, որն ընդունված է համարել ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահման: Իսկ թե ինչ տարածքում է այդ ՀՀ-ն, կարող ենք տեղեկանալ դեռ 2010 թվականին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Ամբողջ խնդիրն այն է, որ մեր իրականության մեջ եղել է ըմբռնում, թե մեր անվտանգային տարածքի մեջ մտնում են նաև ԼՂՀ-ն և դրա հարակից տարածքները»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ռուսական կողմը ևս միշտ արձանագրել է, որ իրենց անվտանգային պարտավորությունը տեղավորվում է միայն ՀՀ-ի տարածքում և շեշտեց, որ միշտ երկու կողմն էլ պատրաստ են կատարել իրենց անվտանգային պարտավորությունները:

  • Կիսվել: