Ամբողջ աշխարհը գիտի, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ գործող Սահմանադրության կարգավորումներով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը չի կարող Հայաստանում լինել պատգամավորի և վարչապետի թեկնածու:
Փաշինյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի ընտրական ցուցակը գլխավորում է Նարեկ Կարապետյանը, սակայն ուժն իր վարչապետի թեկնածու է ներկայացնում Սամվել Կարապետյանին:
«Ամբողջ աշխարհը գիտի, որ Ձեր նշած անձը չի կարող լինել պատգամավորի և վարչապետի թեկնածու: Եթե Հայաստանում դեռ մարդ կա, որի համար սրա հետ կապված ամեն ինչ դեռ պարզ չի, ի՞նչ կարող եմ ասել, ես ընդամենը կարող եմ արձանագրել ակնհայտը»- ասաց Փաշինյանը:


