ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ամբողջ աշխարհի հայկական լոբբին չի կարող ապացուցել Բաքվի հոգեկան անադեկվատությունն այնպես, ինչպես դա արեց Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարը. ռուս քաղաքագետ

Ամբողջ աշխարհի հայկական լոբբին չի կարող ապացուցել Բաքվի հոգեկան անադեկվատությունն այնպես, ինչպես դա արեց Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարը. ռուս քաղաքագետ

Բաքվի՝ Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու պատրաստակամության մասին հայտարարությունը մեկնաբանել է ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովը:

Նա, մասնավորապես, գրել է. «Բարի գալուստ հոգեբուժարան, որը գտնվում է Հարավային Կովկասում:

Ամբողջ աշխարհի հայկական լոբբին որևէ գումարի միջոցով չի կարող ապացուցել Բաքվի հոգեկան անադեկվատությունն այնպես, ինչպես դա արեց շարքային ադրբեջանցի գնդապետը՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարը»:

 

 

  • Կիսվել: