հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ալյանս» կուսակցությունը ձևավորում է ընտրական հսկողութան շտաբ

«Ալյանս» կուսակցությունը ձևավորում է ընտրական հսկողութան շտաբ

«Ալյանսի» մի քանի հարյուր նոր անդամներ այսօր ստացել են վկայականներ և համալրել են նախընտրական գործունեություն իրականացնող ակտիվի կազմը։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածած հաղորդագրությունից:

««Ալյանս» կուսակցությունում լրջորեն պատրաստվում են ընտրական տեղամասերում հսկողություն իրականացնել, որի համար 2000 հոգուց բաղկացած համահանրապետական շտաբ է ձևավորվում։

Կուսակցությունում համարում են, որ ոչ մի պարագայում չի կարելի վստահել, որ իշխանությունները ընտրություններ կկազմակերպեն հավուր պատշաճի, և պետք է սեփական ուժերով սահմանել խիստ հսկողություն և՛ քվեարկության, և՛ հաշվարկի գործընթացների նկատմամբ», - նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: