ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ալիևը զայրացել է. Հայաստանի դեմ պատերազմում կռվելու համար կամավորագրվել է ընդամենը 150 մարդ

Ալիևը զայրացել է. Հայաստանի դեմ պատերազմում կռվելու համար կամավորագրվել է ընդամենը 150 մարդ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զայրացել է` Հայաստանի դեմ պատերազմում կռվելու համար կամավորագրվել է ընդամենը 150 մարդ:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-երը, Ալիևըայս առնչությամբ մասնավորապես ասել է. «Բոլոր նրանք, ովքեր երեկ ասում էին ՝ «ուզում եմ պատերազմել Ղարաբաղում», թող գնան ու իրենց տվյալները ներկայացնեն զորահավաքի ու զորակոչի պետական ծառայության։ Այսօր առավոտյան ես խոսել եմ զորահավաքի և զորակոչի պետական ծառայության ղեկավարի հետ։ Ես հարցրեցի նրան, թե քանի մարդ է այս օրերին դիմել Պետծառայության մարզային բաժիններին՝ պատերազմելու ցանկությամբ։ Ես այդ թվերը կհնչեցնեմ, թող բոլորը լսեն ու վերլուծեն` մոտ 150 մարդ է դիմել ընդամենը: Իսկ քանի մարդ էր երեկ շեհիդների ծառուղում ` հազարավոր:. Իսկ դիմողների թիվը ընդամենը 150 է։ Ես հարցրեցի նրան, թե որտեղից են ամենից շատ դիմում։ Նա ասաց, որ 60 դիմում ստացվել է Թովուզից, որտեղ այժմ մարտեր են ընթանում։ Մնացածը Ադրբեջանի տարբեր մասերից են։

Ով երեկ ցույցի ժամանակ գոռում էր` «ուզում եմ պատերազմել Ղարաբաղում», թող գնան ու իրենց տվյալները ներկայացնեն զորահավաքի ու զորակոչի պետական ծառայությանը։ Թող իրենց հասցեները թողնեն, ցանկություն հայտնեն ծառայել բանակում, և ճիշտ ժամանակին մենք նրանց կներգրավենք։ Թե չէ ինչ-որ մեկը գոռալու է, մարդկանց անօրինական գործողությունների կոչ անելու, «Ղարաբաղ» սրբազան կարգախոսի ներքո քաղաքական կապիտալ վաստակելու, իսկ հետո ինչ։ Ահա սա է իրական իրավիճակը։

Ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ այսօր զորահավաքի կարիք չկա։ Եթե պահանջվի, մենք ունենք համապատասխան կառույց, ունենք պաշտպանության նախարարություն։ Մենք գիտենք, թե ինչ պետք է անենք, երբ պետք է անենք, թե որքան կենդանի ուժ է պետք հարցերը լուծելու համար։ Եթե որեւէ մեկը ուզում է դառնալ փողոցային հերոս, ապա դա վատ ճանապարհ է:

Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ երեկ շեհիդների ծառուղում հավաքված մարդկանց բացարձակ մեծամասնությունը հայրենասեր էին։ Բայց նրանց թվում էին Ժողովրդական ճակատի ներկայացուցիչները։ Որն էր նրանց նպատակը։ Կրկին սրել իրավիճակը և երկիրը խավարի մեջ գցել, որպեսզի նորից դրանից օգտվեն հայերը։ Դա է Ժողովրդական ճակատի և կեղտոտ հակազգային խորհրդի նպատակը», - ասել է Երկրի ղեկավարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: