կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ալիևը փորձում է անել այն, ինչ չստացվեց Տեր-Պետրոսյանի մոտ՝ ավարտել պատերազմը, քանի ուժեղ ես․ Սմբատ Գոգյան

Ալիևը փորձում է անել այն, ինչ չստացվեց Տեր-Պետրոսյանի մոտ՝ ավարտել պատերազմը, քանի ուժեղ ես․ Սմբատ Գոգյան

ԲՈԿ նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կարծիք հայտնելով, որ Ադրբեջանի նախագահը փորձում է ավարտել պատերազմն ու ֆիքսել սահմանները, քանի դեռ ուժեղ է, պայմաններ թելադրող։

 

«Իլհամ Ալիևը փորձում է անել այն, ինչ ժամանակին չստացվեց Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ` ավարտել պատերազմն ու ֆիքսել սահմանները, քանի դեռ ուժեղ ես ու պայմանները թելադրող։ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ չստացվեց, քանի որ Հեյդար Ալիևը կարողացավ ներքին համախմբման և արտաքին ուժերի հետ բարիշել ու թեման բաց թողնել։ Փոխարենը թեման բաց թողնելու կողմնակիցները Հայաստանում եկան իշխանության ու հասել ենք Վազգեն Սարգսյանի ասած «կբանակցենք, երբ ստիպված կլինենք» վիճակին, բայց... բայց հիմա հետներս բանակցող չկա։ Այսպիսի վիճակում Էլչիբեյը լուծում չէր գտնի, բայց Հեյդար Ալիևը լուծում գտավ։ Մենք լուծում կգտնե՞նք։

Հ․ Գ. Սա իրավիճակի վերաբերյալ իմ ընկալումն է, խնդրում եմ ատոմակայանի փակելու մասին չգրել»։

  • Կիսվել: