երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալիևը փակ հանդիպման ժամանակ ընդունում է և ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը. ԱԺ նախագահ

Ալիևը փակ հանդիպման ժամանակ ընդունում է և ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը. ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում ռազմական գործողություններ ծավալել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Միջազգային բոլոր հնարավոր մեխանիզմներով մենք պետք է հասնենք նրան, որ ՀՀ-ը և Ադրբեջանի Հանրապետությունը կնքեն պայմանագիր երկարատև, վստահելի, միջազգային հեղինակավոր որևիցե երկրի, կառույցի, ֆորմատի ներքո՝ որպես երաշխավոր և ապահովեն ԼՂ-ում բնակվող հայ ժողովրդի իրավունքների և ազատությունների իրականացումը: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցին, ապա Ալեն Սիմոնյանն ասաց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևն այդ հարցի հետ կապված ձևակերպումն այլ ձև է ներկայացնում՝ ասում է, որ ՀՀ-ի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի: «Չգիտեմ՝ ես դա ասելու իրավունք ունե՞մ, թե՞ չէ, փակ հանդիպման ժամանակ ինքը նույնպես ընդունում է և ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը թվային ձևակերպումով» և հավելեց․

«Պետք է հասկանալ՝ Հայաստանի Հանրապետությունը որն է, այդ վերացական՝ Արարատից, Վանից, Մուշից... ինձ համար ամբողջը հայկական լեռնաշխարհ է, բայց պետք է հասկանանք՝ Հայաստանը վերացական ամորֆ բա՞ն է, թե՞ սահմաններ ունեցող պետություն է»,- նշեց ԱԺ նախագահը՝ պնդելով՝ այսօր Հայաստանը 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն է, որով Սովետական Միության փլուզման ժամանակ ՀՀ բնակչությունն անկախացել է։

  • Կիսվել: