կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալիևը ներքին լսարանին կերակրելու խնդիր չունի, խոսքն ուղղված էր ՀՀ-ին և միջազգային հանրությանը. Մելիքյան

Ալիևը ներքին լսարանին կերակրելու խնդիր չունի, խոսքն ուղղված էր ՀՀ-ին և միջազգային հանրությանը. Մելիքյան

Այսօր հրավիրված քննարկման ժամանակ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ եթե ՛՛Զանգեզուրի միջանցքը՛՛ չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ որևէ այլ վայրում սահմանը չի բացի։

Նրա խոսքով՝ այդտեղ որևէ դիվանագիտական հայտարարություն չկար.:

՛՛Սա բացարձակ ներքին լսարանին ուղղված չէր, Ալիևը ներքին լսարանին կերակրելու խնդիր չունի, խոսքն ուղղված էր ՀՀ-ին և միջազգային հանրությանը։ Բանակցողի ոչ ճիշտ պահվածք էր՝ կոշտ շեշտադրումներով, կառուցողական նշույլ անգամ չկար, կար թելադրանք, պարտադրանք՛՛,-դեսպանը:

Դիվանագետը նշեց, որ հայկական կողմից մինչ այս պահը որևէ արձագանք չի եղել։

՛՛Չեմ էլ կարծում, որ արձագանքները կլինեն մեր ազգային շահերից բխող, ուղղակի փորձ է արվելու սլաքներն այնպես ուղղել իբր Ալիևի խոսքը ներքին լսարանի համար է։ Փորձ է կատարվելու ցույց տալ, թե այս խոսույթն այն չէ, ինչն անելու ենք տարբեր հարթակներում՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: