կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Ալիևը խոսել է նոյեմբերին հայկական կողմից 30 զինծառայողի գերեվարման մասին

Ալիևը խոսել է նոյեմբերին հայկական կողմից 30 զինծառայողի գերեվարման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է նոյեմբերին հայկական կողմից 30 զինծառայողի գերեվարման մասին։ Այս մասին երկրի ղեկավարը հայտնել է իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում։

Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմն այդ թիվը չի թաքցնում։

Հիշեցնենք, որ Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը ունեցել է 6 զոհ։

Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ էին բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել էր։

Խոսելով նոյեմբերի 16 սահմանային էսկալացիայի մասին` Ալիևը խոստովանել է. «Եթե նոյեմբերի 16-ին մենք բախումներ ծրագրեինք, մենք չէինք կանգնի»:
 

  • Կիսվել: