Ալիևը Ջեբրայիլի շրջանի նույն գյուղերը արդեն 4-րդ անգամ է հետ բերում. ադրբեջանագետ
ԱԺ իմքայլական պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ադրբեջանական հերթական կեղծիքին:
՛՛Փաստորեն Ալիևը Ջեբրայիլի (Մեխանավանի) շրջանի նույն գյուղերը արդեն 4րդ անգամ է հետ բերում ու փառահեղ 《հաղթանակ》 ներկայացնում սեփական ժողովրդին։
Սին հույսերով ու թվացյալ 《հաղթանակի》խաբկանքով տարված ադրբեջանական հանրությանը դեռ շատ հիասթափություններ են սպասվում առաջիկայում։
Դե իսկ մենք #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ՛՛,-գրել է նա:


