ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալիևը հայտարարել է մինչև 2023-ի ավարտը ՀՀ տանող երկաթգծի կառուցման մասին

Ալիևը հայտարարել է մինչև 2023-ի ավարտը ՀՀ տանող երկաթգծի կառուցման մասին

«Ադրբեջանն արդեն սկսել է աշխատանքները, և մինչև 2023 թվականի վերջ պետք է պատրաստ լինի երկաթուղային գիծը ազատագրված տարածքներից մինչև Հայաստանի հետ սահման»: Այս մասին իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Նա հույս է հայտնել, որ մինչ այդ Հայաստանը նույնպես իր տարածքում կկառուցի երկաթգիծը:

Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներին և ասել. «Կարծում եմ, որ հանդիպումը շատ արդյունավետ էր, երկու կողմերն էլ հստակ արտահայտեցին իրենց դիրքորոշումը հատկապես այն նոր իրողությունների վերաբերյալ, որոնք ի հայտ եկան երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո, թե ինչպես հարմարվել այդ իրողություններին և սովորել ապրել հարեւանությամբ»:

 

  • Կիսվել: