կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նախապայմանը

Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նախապայմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանակավորապես օկուպացված Ակնա (Աղդամ) այցելության ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, եթե Երևանը ճանաչի իր երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։

«Իհարկե, Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է կնքվի խաղաղության պայմանագիր։ Այդ համաձայնագիրը պետք է ստորագրվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու պայմանով», - հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն կարծում են, որ Արցախի հիմնախնդիրը տարածքային վեճ չի ենթադրում, ու պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների միջոցով։

  • Կիսվել: