Փաշինյանը հավաստիացնում է՝ խաղաղության պայմանագրի կնքման համար իր բաժին աշխատանքը 100 տոկոսով, մի բան էլ ավելի կանի
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործարքը այն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ոչ միայն դե յուրե, այլեւ դե ֆակտո, սոցցիալ-հոգեբանական եւ բոլոր մակարդակներում ընդունեն, որ Խորհրդային Ադրբեջանը իր տարածքով անկախ Ադրբեջանն է, իսկ Խորհրդային Հայաստանը իր տարածքով անկախ Հայաստանն է: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական դաշինքին:
«Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ֆիքսեն այս իրողությունը, քաղաքական եւ մի շաարք առումներով հանգիստ թողնեն իրար, չքչփորեն իրար, շողովրդական լեզվով ասած չբզբզան իրար, սկսեն կամաց-կամաց կոմունիկացիաների բացումով տնտեսական կապեր հաստատեն, շատ թույլ, շատ զգույշ, որը համոզված եմ, հետո շատ մեծ տեմպերով աճելու է բնականոն ձեւով եւ մտածեն հետեւյալի մասին, որ այնուամենայնիվ հարավկովկասյան 3 պետությունները ունեն ընդհանուր շահեր եւ կարող են ունենալ ընդհանուր հետաքրքություններ»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք կա ակնկալիք, որ խաղաղության պայմանագիրը մինչեւ տարեվերջ կկնքվի, Փաշինյանն ասաց. «Ես մի բան կարող եմ ասել, որ ես իմ բաժին աշխատանքը 100%-ով և մի բան էլ ավելի կանեմ, որ Խաղաղության պայմանագիրը կնքվի»: