շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ալիևը Հայաստանից պահանջում է հրաժարվել իր ինքնիշխանությունից և թուրքական միջանցք ստեղծել Նախիջևանի և Ադրբեջանի միջև. «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն

Ալիևը Հայաստանից պահանջում է հրաժարվել իր ինքնիշխանությունից և թուրքական միջանցք ստեղծել Նախիջևանի և Ադրբեջանի միջև. «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն

Ֆրանսիական ՛՛Le Figaro՛՛ ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոն իր թվիթերյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին:

՛՛Ալիևը կրկին ուժեղացրել է ճնշումը՝ Հայաստանից պահանջելով հրաժարվել իր ինքնիշխանությունից և թուրքական միջանցք ստեղծել Նախիջևանի և Ադրբեջանի միջև։

Սա Ադրբեջանում փետրվարյան նախագահական ընտրություններից առաջ բնակչությանը տաքացնելու, ինչպես նաև հայերին ուղղված սպառնալիքների շարունակությունն է՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիևը երեկ ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել էր. ՛՛Եթե ՛՛Զանգեզուրի միջանցքը՛՛ չբացվի, մենք մտադիր չենք Հայաստանի հետ սահմանը բացել որևէ այլ վայրում՛՛:

 

  • Կիսվել: