հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ալիևը հանդես է եկել հերթական հակահայ հայտարարություններով

Ալիևը հանդես է եկել հերթական հակահայ հայտարարություններով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հերթական հակահայ հայտարարություններով՝ մեղադրելով ՀՀ նախկին իշխանություններին գողության և կոռուպցիայի, իսկ ներկա իշխանություններին մաքսանենգության և դիկտատուրայի մեջ։

Ըստ նրա Հայաստանի ներկայիս իշխանությունները ղեկավարվում են այն արտասահմանյան ուժերի կողմից, որոնք դրսում «հեղափոխություններ և արյունահեղություն են կազմակերպում»: Այդ իսկ պատճառով միջազգային կազմակերպությունները «ծպտուն» չեն հանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
 
Նա նորից կրկնել է իր բազմաչարչար կանխատեսումը Հայաստանում ճգնաժամի վերաբերյալ, ասել, որ երկիրը ի վիճակի չէ պաշտպանել իր սահմանները, դրա համար այնտեղ տեղակայված են օտարերկրյա ուժեր (նկատի ունի ռուսական ռազմաբազան, խմբ)։
 
«Չնայած այդ ամենին Հայաստանը տարածքային պահանջներ է ներկայացնում հարևաններին, և ում՝ Թուրքիային»,_ նշել է նա՝ հավելելով, որ «ոչ մի ցեղասպանություն չի եղել»:
 
Ադրբեջանի առաջնորդը նորից պնդել է, որ հայերը «կոտորել են ադրբեջանցիներին Խոջալիում»:

  • Կիսվել: