հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ալիևը համոզված է, որ Նիկոլն ընտրություններում չի հաղթելու, և փորձում է ինչքան հնարավոր է շատ բան կորզել նրանից. Տեր-Պետրոսյան

Ալիևը համոզված է, որ Նիկոլն ընտրություններում չի հաղթելու, և փորձում է ինչքան հնարավոր է շատ բան կորզել նրանից. Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձավ այսօր գերեվարված 6 հայ զինծառայողների դեպքին:

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձավ այսօր գերեվարված 6 հայ զինծառայողների դեպքին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Աստեղ կա քաղաքական խնդիր և հոգեբանական խնդիր: Քաղաքականը հետևյալն է՝ Ալիևը համոզված է, որ Նիկոլն ընտրություններում չի հաղթելու, և, օգտվելով նրա թուլությունից, փորձում է ինչքան հնարավոր է շատ բան կորզել նրանից:

Հոգեբանականը Ադրբեջանի՝ 30 տարի նվաստացած լինելու դրդապատճառն է: Դա ծանր բեռ է: 30 տարի նրանք պարտված վիճակում հոգեբանական շատ ծանր վիճակի մեջ են եղել: Նույն բանը, ինչը հիմա մեր ժողովուրդն է պահանջում Նիկոլից՝ պարտված վիճակում, նույնն էլ Ադրբեջանի ժողովուրդը 30 տարի շարունակ պահանջել է իր ղեկավարից՛՛:

  • Կիսվել: