շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ալիեւը ԵՄ դիրքորոշումը Հայաստանին եւ Ադրբեջանին օգնություն տրամադրելու հարցում «անարդար» է համարել

Ալիեւը ԵՄ դիրքորոշումը Հայաստանին եւ Ադրբեջանին օգնություն տրամադրելու հարցում «անարդար» է համարել

Ադրբեջանի նախագա Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը  տարածաշրջանում հաղորդակցությունների բացման փոխվարչապետների մակարդակով  եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը  հունիսից փաստացի դադարեցրել է։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի նախագահը  նշել  է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետով:

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա ես պարոն Պուտինին տեղեկացրեցի, որ Հայաստանն այս հարցում կրկին անկեղծ չէ ։ Ես պարոն Շառլ Միշելի հետ ասուլիսի ժամանակ ասացի, որ տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաները պետք է միաժամանակ բացվեն, և ընտրովի մոտեցումը չպետք է կիրառվի»,-նշել է  նա։

Անդրադառնալով Արցախի խնդրին, Ալիևը հայտնել է, որ այս  հարցում Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են, Ադրբեջանը և ՌԴ-ն ղարաբաղյան հակամարտությունը համարում են ավարտված: Անդրադառնալով ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերություններին ՝ նա ընդգծել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, ԵՄ դիրքորոշումը Հայաստանին եւ Ադրբեջանին օգնություն տրամադրելու հարցում «անարդար» է։

«Եթե խոսենք Ադրբեջանի մասին, ապա նշվում է 150 մլն եվրոյի գումարը։ Բայց մեզ ոչ ոք կոնկրետ չի ասել, թե երբ այդ միջոցները կհատկացվեն, ինչ պայմաններով։ Բնականաբար, ես կարծում եմ, որ դա անարդար դիրքորոշում է։ Քանի որ Ադրբեջանը Հարավային Կովկասի խոշորագույն երկիրն է տարածքի, բնակչության, ներուժի առումով», -ասել Է Ալիեւը։ Նա տեղեկացրել է, որ այդ հարցը քննարկման առարկա է եղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի Ադրբեջան կատարած այցի ժամանակ: «Նրա պատասխանն այնպիսին էր, որ իբր Ադրբեջանին միջոցներ պետք չեն։ Նախ, ոչ ոք մեզ ոչինչ չի առաջարկել։ Դուք մեզ սկզբում առաջարկեք, ես ձեզ կասեմ ՝ մեզ փող է պետք, թե ոչ», - ասել է Ալիևը ՝ նշելով, որ եթե միջոցները հատկացվեն դրամաշնորհի տեսքով, ապա Ադրբեջանը երբեք դրանցից չի հրաժարվի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: