կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալիևը չի որոշում, թե ով որտեղ պետք է սահամանգծում անի. Անդրանիկ Քոչարյան

Ալիևը չի որոշում, թե ով որտեղ պետք է սահամանգծում անի. Անդրանիկ Քոչարյան

«Բնականաբար մենք Ալիևի հետ ենք բանակցում, բայց մի մոռացեք, որ Ալիևը նախապատրաստվուէմ ընտրությունների և այդ ներքին լսրանի տրամդրությունները դեպի իրեն տանելու ցանկություն»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց»-ի տաղավարում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ մոտ ենք խաղաղությանը, բայց Ալիևին լսելով այլ բան ենք հասկանում. արդյո՞ք մենք Ալիևի հետ ենք բանակցում: 

«Վերջին հաշվով եթե ինքն իր հռետորաբանութան մեջ փորձում է պատերազմի լեզվով խոսել, մենք էլ լսելով այդ հռետորաբանությունը ոչ թե պետք է անտեսենք, այլ ավելի արագ և ավելի որոկական ցուցանիշներ արձանագրենք մեձր անվտնագային համակարգի բարելավման ուղղությամբ, այն ինչ-որ արվում է պաշտպանական գերատեսչությունում»,- ասել է Քոչարյանը:

Վերջինս նաև նկատել է՝ մեկ շաբաթ առաջ մոտ էինք խաղաղության պայմանագրին, բայց հիմա պարոն Ալիևը հաշվի առնելով իր նախընտրական քարոզարշավի բնույթը, փորձում է նորից ամպագոռգոռ՝ ռազմատենչ հայտարարություններ անել, որը շատ վտանգավոր է.

«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է  առաջնորդվենք վախերով, այլ մենք առաջնորդվենք հետպատերզմյան մեր նպատակների իրագործմամբ, որը ուղղված պետք է լինի անվտանգության մարմինների ուժեղացմանը: Եկեք չմոռանանք, որ մենք էլ ունեցել ենք հռետորաբանության տարբեր ժամանակաշրջաններ, մենք մինչև հիմա էլ անընդհատ խոսում ենք «Ծովից ծով» մեր հայրենիքի մասին, դրանք երազանքներ են, բայց ռեալ մենք ունենք մեր հայրենիքը կոնկրետ սահմաններով և այդ սահմանների անառիկությունը պետք է լուծի այն խնդիրը, որ որևե մեկը նման հռետորաբանությամբ չփորձի խոսել հարևանների հետ»: 

Խոսելով զորքերի հետ քաշման մասին Քոչարյանը նկատել է՝ զորքերը այսպես թե այնպես հետ կքաշվեն, քանի որ երկրագնդի վրա միայն պարոն Ալիևը չի և իրեն շրջապատող միջավայրը չի որոշում, թե ով որտեղ պետք է  սահամանգծում անում:

«Ես կարծում եմ, որ երկրագնդի վրա ինքը մենակ չի, ինքը կարող է այդպիսի ցանկություններ ունենալ, բայց այդ ցանկությունները որպես կանոն լուրջ ղեկավարները չեն հնչեցնում: Մեր փոխվարչապետը քննարկում է իրենց փոխվարչապետի հետ այդ հարցի շուրջ, սահմանագծման խնդիրներում երբ որ կգանք ինչ-որ հանգրվանի, կգտնենք հենման կետը, կխոսենք նաև զորքերի հետ քաշման մասին»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը:

  • Կիսվել: