Ալիևն ու Թուրքիայի ԱԳ նախարարն օկուպացված Շուշիում քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Շուշիում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ալիևն ու Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունները։ Կողմերն անդրադարձել են նաև թուրք-ադրբեջանական համագործակցությանը և թյուրքական աշխարհի միասնության կարևորությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օկուպացված Շուշիում կայանալու է Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը: