երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ալիևն ու Պուտինը քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումը

Ալիևն ու Պուտինը քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումը

Ադրբեջանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Ալիևը շնորհավորել է կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի գրանցման առթիվ: Կողմերը քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումը:

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Կողմերը վերահաստատել են ռուս-ադրբեջանական գործընկերությունը բոլոր ոլորտներում ամրապնդելու պատրաստակամությունը: Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին հուլիսին գրանցված սրացման համատեքստում: Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածության էսկալացիային նպաստող գործողություններ թույլ չտալու կարևորությունը՛՛:

  • Կիսվել: