կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալիևին հորդորել եմ անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի կոմերցիոն երթևեկությունը. Բլինքեն

Ալիևին հորդորել եմ անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի կոմերցիոն երթևեկությունը. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն իր Twitter-ում գրառում է կատարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ։

«Ես նախագահ Ալիևին հորդորել եմ անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի կոմերցիոն երթևեկությունը։ Ամեն օր դրա արգելափակված մնալը էլ ավելի է սաստկացնում հումանիտար ճգնաժամը և խաթարում խաղաղության ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած քայլերը: ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել այդ ջանքերին»,- գրել է նա։



  • Կիսվել: