հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ալիևի վերջին հայտարարությունները ոչնչով չեն տարբերվում Հիտլերի հայտարարություններից. ԱԽ քարտուղար

Ալիևի վերջին հայտարարությունները ոչնչով չեն տարբերվում Հիտլերի հայտարարություններից. ԱԽ քարտուղար

Ալիևի վերջին հայտարարությունները ոչնչով չեն տարբերվում Հիտլերի հայտարարություններից, որն ասում էր, թե պատմականորեն հողերն իրենց են պատկանում, և հարձակվում էր հարևան պետությունների վրա։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Պատմության մեջ այդպիսի բազմաթիվ լիդերներ են եղել, այսօր էլ այդպիսի լիդերներ կան: Կարծում եմ՝ Հիտլերը գրեթե նույն արգումենտացիայով, նույն փաստարկներով է հարձակվել հարևան երկրների վրա՝ ասելով, որ պատմականորեն այդ հողերն իրենց են պատկանել, և սկսվել է 2-րդ համաշխարհային պատերազմը:

Ալիև հայտարարությունը որևէ ձևով չեմ տարբերում այս հայտարարություններից, ամբողջովին նման են, և կարող եմ ասել, որ միջազգային հանրությունը այս առումով մեծ աշխատանք ունի կատարելու՛՛:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին՝ եթե ՛՛Հիտլերն՛՛ այնուամենայնիվ որոշի գործել, ինչպե՞ս ենք ռուսներից պահանջելու, որ կատարեն իրենց պարտականությունները, եթե ռուսների հետ հարաբերությունները հնարավորինս վատ են, ԱԽ քարտուղարը պատասխանել է՝ հիշեցնելով, որ ռուսների հետ հարաբերությունները պայմանագրային են, և չի նշվում՝ այդ հարաբերությունները իդեալակա՞ն են, թե՞ ոչ:

՛՛Եվ կարող եմ ասել, որ մենք շարունակելու ենք, բնականաբար, ակնկալել՝ քայլեր ձեռնարկեն, բայց եթե քայլեր չեն ձեռնարկում՝ հարց կառաջանա, թե ինչու չեն կատարվում այդ քայլեր՛՛,-նշել է նա՝ նշելով, որ որ պատասխան չունի հարցին, թե քայլեր ինչու չեն ձեռնարկվում:

  • Կիսվել: