շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ալիևի հրամանագրով ստեղծվել է Հայաստանի հետ սահմանազատման պետական հանձնաժողով

Ալիևի հրամանագրով ստեղծվել է Հայաստանի հետ սահմանազատման պետական հանձնաժողով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով ստեղծվել է Հայաստանի հետ սահմանազատման պետական հանձնաժողով: Ադրբեջանի ղեկավարի համապատասխան հրամանը հրապարակված է նրա պաշտոնական կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթում, մասնավորապես, ասված է. ՛՛Ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով՛՛:

Հայտնի է, որ հանձնաժողովի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:

 

 

  • Կիսվել: