ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալիևի հետ հանդիպման ժամկետի և տեղի սահմանափակում չունեմ․ Նիկոլ Փաշինյան

Ալիևի հետ հանդիպման ժամկետի և տեղի սահմանափակում չունեմ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ ասուլիսում անդրադարձավ Իլհամ Ալիևի հետ հնարավոր հանդիպմանը։

«Կարծում եմ՝ հանդիպման ժամկետի և տեղի սահմանափակում չունեմ, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նման հանդիպում կազմակերպելու պրակտիկա ունեն։ Թերևս միակ տրամաբանական սահմանափակումն այն է, որ այդ հանդիպումները տեղի են ունենում երրորդ երկրների տարածքում։ Իրականում իմ պատրաստակամությունը նոր չէ, որովհետև ես արդեն վերջին ամիսներին մի քանի անգամ ողջունել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից սեղանին դրված սկզբունքների և տարրերի հիման վրա։ Եվ ես հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հնարավոր կլինի ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»,- ասաց նա։

  • Կիսվել: