շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ալեսանդրո Ջիլիո Վինյային ներկայացրինք խաղաղության համաձայնագրին առնչվող վերջին զարգացումները. Արման Եղոյան

Ալեսանդրո Ջիլիո Վինյային ներկայացրինք խաղաղության համաձայնագրին առնչվող վերջին զարգացումները. Արման Եղոյան

Գործընկերներիս՝ Սարգիս Խանդանյանի և Մարիա Կարապետյանի հետ, Հռոմում հանդիպում ունեցանք Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Ալեսանդրո Ջիլիո Վինյայի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Մեր գործընկերոջը ներկայացրինք խաղաղության գործընթացի մանրամասներն ու խաղաղության համաձայնագրին առնչվող վերջին զարգացումները։

Այս փուլում շատ կարևոր է արտաքին դերակատարներին մեր դիրքորոշումների և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը»,- գրել է Եղոյանը:

  • Կիսվել: